211652_close_icon
views-count12390 դիտում article-date 21:30 11-11-2020

«Այսօր մենք ևս պահանջում ենք բացատրություն կատարվածի վերաբերյալ»․ Գագիկ Միրջանյանը բարձրաձայնում է բժշկական հանրության մտահոգությունները

Գագիկ Միրջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի ընկերներ, հզոր ժողովուրդ, հայաստանցիներ և ուղակի գործընկերներ։ Բոլոր ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ամբողջ կյանքս եղել եմ ապաքաղաքական մարդ, բայց վերջին օրերին ստանում եմ բազմաթիվ նամակներ բժշկական հանրությունից՝ բուժաշխատողներից, գործընկերներից, նախկին ուսանողներիցս և պարզապես ընկերներից, ովքեր նույնպես մեծ տագնապով ու խորը մտահոգությամբ հետևում է ներակա գործընթացներին։ Ստանալով իրենց լիազորությունը բարձրացնում եմ հետևալ հարցերը, ակնկալելով ստանալ մասնագիտական հստակ պատասխաներ։ Այսօր մեր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծում են բոլորիս սրտերը, միտքն ու գիտակցությունը։ Եթե շատերիս տուն պատերազմն եկավ սեպտեմբերի 27-ին, ապա մեր՝ բուժաշխատողներիս դուռն, այն թակեց սույն թվականի մարտից ու չնայած որոշ գործիչների վիճահարույց հայտարարությունների, անհասկանալի որոշումների և անտրամաբանական քայլերի, մենք՝ բուժաշխատողներս, 24 ժամ, շաբաթը 7 օր փրկում էինք մարդկանց կյանքերը և առողջությունը։ Առանց բողոքելու, հավելավճար պահանջելու, հաճախ առանց անձնական պաշտպանության պարագաների, անտեսելով սեփական անվտանգությունը։ Այդ յուրօրինակ պատերազմի ընթացքում, որը դեռ չի ավարտվել, մենք մշտապես լինելով և մնալով ապաքաղաքական բացատրություններ չպահանջեցինք, համոզված լինելով, որ դրա ժամանակը չէ և պետք է հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը։ Հետո եղավ սեպտեմբերի 27-ը, մենք կիսեցինք մեր ուժերն երկու ճակատով՝ օգնելով վիրավորներին, բուժելով COVID-19 պացիենտներին։ Ինչպես առաջնագծի ծառայողները, այնպես էլ մենք ամբողջությամբ նվիրվեցինք մեր գործին. բժիշկ, թե՛ բուժքույր, սանհրահանգիչ, թե՛ վարորդ աշխատել են մեկ նպատակի համար՝ փրկել յուրաքանչյուր վիրավորի կյանքը։ Դրա մասին է խոսում բուժաշխատողների շրջանում առկա անդառնալի կորուստների ցավալի թիվը։ Եվ այսօր մենք ևս պահանջում ենք բացատրություն կատարվածի վերաբերյալ։ Մե՛նք ևս իրավունք ունենք իմանալ ճշմարտությունը, ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։ Ծառայել ենք… Ծառայում ենք… Ծառայելու ենք… Հայաստանի Հանրապետությանը և Ազատ Անկախ Արցախի Հարապետությանը… Հարգանքով…»։

Նմանատիպ նյութեր