211652_close_icon
views-count787 դիտում article-date 16:39 10-11-2020

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սիրելի հայրենակիցներ Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: 45 օր շարունակ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով, Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ, Արցախի և Հայաստանի իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված, իսկ Ազգային Ժողովում հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական խշծանությունների ոչ համարժեք գործողությունների մասին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Արցախի «Արդարություն». Կուսակցությունը փաստում է, որ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, մարդկային, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Նիկոլ փաշինյանը 2,5 տարի փակուղի մտցրեց բանակցությունները՝ հակասական հայտարարություններով կաթվածահար անելով գործընթացը՝ (Արցախը Հայաստան է և վերջ, լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանին, ինչ պետք է այն էլ բանակցում ենք և այլն); 2,5 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմը վարկաբեկեց անվանի գեներալների, թիրախավորեցին ազգային արժեքները, եկեղեցին, հայոց լեզուն և պատմությունը, ռազմահայրենասիրական դաստիրակությունը: Պատերազմի 45 օրերի ընթացքում հաղթական լուրերով խաբելով ու մոլորեցնելով ժողովրդին՝ բազմաթիվ զոհերից ու Արցախի մեծ մասի կորստից հետո ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ ընդորում դա արեց ժողովրդից գաղտնի, թեպետ խոստացել էր, որ հիմնախնդրի ցանկացած ընդունելի լուծում կքննարկի ժողովրդի հետ՝ Հանրապետության հրապարակում: Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բացարձակապես կտրված լինելով իրականությունից, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախ նախկին իշխանությունների, ապա բանակի ու ժողովրդի վրա՝ զուգահեռաբար քաղաքացիական բախումներ հրահրող հայտարարություններ անելով: Մեր կուսակցությունը համոզված է, որ անկախ մեղավորներ փնտրելու ջանքերից, Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է որպես Արցախը ժողովրդից թաքուն հանձնաց դավաճան, որը դեռ խաղաղ հեռանալու շանս ունի: Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. օրհասական այս պահին Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ Հայաստանում գործունեություն ծավալող այն քաղաքական ուժերին, որոնք անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում են ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը: Արցախի «Արդարություն» կուսակցություն

Նմանատիպ նյութեր