211652_close_icon
views-count45630 դիտում article-date 22:16 09-11-2020

Հանգստացեք, հանգիստ. հետո ի՞նչ, որ Շուշին մերը չի. Վիլեն Գաբրիելյան (Նավակ ճոճող)

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի հատ էս ֆեյսբուքյան գժանոցը թարգեք, էս ինչ ա՞ ստեղ կատարվում, մի պահ կտրվեք կողքից նայեք ինչ է կատարվում, սա ահավոր երևույթ է, այ սա է իրական կատաստրոֆա, այլ ոչ թե Շուշին տալ կամ չտալը, և այս ասած նաև պաշտոնյաններին է վերաբերվում: Որովհետև հիմա ես հստակ չգիտեմ լիակատար ում վերահսկողության տակ է Շուշին, բայց եթե ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ, հետո ի՞նչ, որ մերը չի, հետո ի՞նչ, ի՞նչ եք առաջարկում էս խայտառակ երևույթով, որը հիմա այս տիրույթում տեղի է ունենում, և որը իրականում այստեղ տիրել է գրեթե 50 օր շարունակ՝ լավ լուրից տալի սպանում ենք, վատ լուրից ցայտնոտ եք անում չեմադաննիյ նաստրայենիյով: Հանգստացեք, հանգիստ: Անգամ, եթե Շուշին էլ մեր վերահսկողության տակ չէ, դա չի նշանակում, որ թշնամին կանգնելու է՞ կամ պատերազմը ավարտվելու է՞: Եվ այո, այդ մի բանը ճիշտ է ասված, ինչքան վախտ է ասում եմ, անկախ ամենինչից պետք է գոտեպնդվել, միայն ամուր թիկունքով է լինում պինդ ճակատ: Եվ այո, անկախ ամենինչից բեկում լինելու է՜: Մեռանք ասելով, տրամադրությունների տատանումը ազդում է բոլորի վրա, անգամ, եթե մահապատժի պես լուր եք լսում, մեկ է՝ եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, սթա՜փ, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական #Հաղթելունեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մի հատ էս ֆեյսբուքյան գժանոցը թարգեք, էս ինչ ա՞ ստեղ կատարվում, մի պահ կտրվեք կողքից նայեք ինչ է կատարվում, սա ահավոր...

Опубликовано Վիլեն Գաբրիելյան Понедельник, 9 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր