Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) նշանակվել է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում:
Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է. երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում: