211652_close_icon
views-count25811 դիտում article-date 17:34 09-11-2020

Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը Արցախից վերադարձել է Հայաստան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք կուսակցությունը: ««Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով մարտական առաջադրանքների կատարմանը։ Շարունակելով անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Արցախի պաշտպանության սուրբ գործին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայրենիք» կուսակցության բոլոր քայլերը բացառապես միտված են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, իսկ ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով շարունակում են վարկաբեկել ռազմական և քաղաքական գործիչներին` կանգնելու են ազգի և հայրենիքի դատաստանի առջև»,- ասվում է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք»...

Опубликовано «Հայրենիք» Կուսակցություն Понедельник, 9 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր