211652_close_icon
views-count5545 դիտում article-date 16:12 29-10-2020

«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է

«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության: Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը [url=https://www.tert.am/am/news/2020/10/29/vanetsyan/3430155]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արձագանքել են կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մարտակոչին, իսկ զորախմբի հարամանատարը հենց Վանեցյանն է: «Կազմակերպչական աշխատանքներն ամփոփման փուլում են, դրանից հետո Պաշտպանության նախարարությունը կկատարի նշանակում, և կուսակցության առաջին զորաջոկատը կմեկնի մարտական հերթապահության»,-ասաց Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ՝ մարտակոչին արձագանքած և զորախմբին միացած քաղաքացիների մեջ կան Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ՝ ինչպես կուսակցականներ, այնպես էլ անկուսակցականներ։

Նմանատիպ նյութեր