527 դիտում
10:53 06-11-2020
Գիշերը ռազմաճակատի բոլոր ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել.ՊԲ
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:
Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
5473 դիտում
10:58 25-10-2020
Արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում մարտերը շարունակվում են. «Զինուժ». հատուկ թողարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11262 դիտում
18:24 29-09-2020
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են. ՊՆ խոսնակ
Այս բաժնից
580 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
649 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք