Հակառակորդի կողմից վերջին հարվածները եղել են Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնի և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքների ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
«Կրկին թիրախավորվեց հիվանդանոցը։ Երկու քաղաքացիական անձ ծանր վիրավոր է»,- իր գրառման մեջ նշել է Բեգլարյանը։