211652_close_icon
views-count1386 դիտում article-date 18:54 03-11-2020

Մոնղոլիան ՄԱԿ-ին բողոք է ներկայացրել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոնղոլիայի կառավարությունը բողոք է ներկայացրել Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)՝ «Ֆորմուլա-1-»-ում Red Bull Racing թիմի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի դեմ: Պորտուգալիայի Գրան-պրիի մրցավազքի ժամանակ Ֆերստապենը բախվելով Լենս Սթրոլի մեքենային, ռադիոկապով վիրավորել է՝ մրցակցին անվանելով «մոնղոլ» և «հետամնաց»: Մոնղոլիայի մշակույթի նախարար Ունրո Յանչիվը Ֆերստապենից և նրա թիմից պահանջել է ներողություն խնդրել՝ սպառնալով կառավարական ամենաբարձր մակարդակով նրանց դեմ բողոքել: Red Bull-ը պատասխանել է, որ այդ արտահայտություններն արվել են զայրույթի պահին և որևէ մեկին վիրավորելու միտում չեն ունեցել՝ բացի մրցակցին: Ավտոարշավորդն ինքը ընդունել է, սխալ արտահայտություններ է արել, սակայն կոչ է արել միջադեպին մեծ նշանակություն չտալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր