Զանգերով ու դիմումներով «ռմբակոծում ենք» միջազգային կառույցներին՝ մեր գերիներին վերադարձնելու համար. Արծրուն Հովհաննիսյան
Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով գերեվարվածներին վերադարձնելու վերաբերյալ հարցին, ասաց․
«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի հրամանատարությունը 3 անգամ շատ հստակ տվել է իր համաձայնությունը՝ հրադադար հաստատելու, դիերն ու գերիներին փոխանակելու և այլն։
Մենք, բառիս բուն իմաստով, ամեն օր զանգերով ու դիմումներով «ռմբակոծում ենք» միջազգային կառույցներին, որ հնարավորինս արագ կարողանան ելք գտնել»։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմն էլ իր կողմից պատրաստակամություն է հայտնել՝ փոխանցելու ադրբեջանական գերիներին։