45895 դիտում
13:08 01-11-2020
«Նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել»․ Սարիկ Անդրեասյանը՝ Վլադիմիր Զելենսկուն
Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե ամեն օր անդրադառնում է հակամարտության թեմային։
Օրեր առաջ նա բաց նամակ էր ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ այսօր նա դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։
Սարիկ Անդրեասյանը հրապարակել է համատեղ լուսանկարներ, որոնց կից գրել է․
«Ողջույն, Վովա @zelenskiy_official։ Այս լուսանկարներն արդեն մոտ տասը տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ուզում խաղաս իմ ֆիլմում, եւ ես անասելի երջանիկ էի, երբ դու համաձայնվեցիր։
Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերներն ամենատարբեր մեթոդներով փորձում իրենց մշակութային երեւակայությունները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիեւում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, եւ դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ՝ ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը եւ քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան եւ ասացիր․ «Քաղաքավարի եղիր, նա մարդ է»։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում եւ միմյանց շնորհավորեցինք երեխաների ծննդյան կապակցությամբ, եւ նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ:
Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:
Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սրիկաներ եւ մարդկայինն ու լավը թողնում եք անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
00:14 27-09-2014
Ես նայում եմ քեզ, դու նայում ես ինձ. տեսանյութ
1288 դիտում
13:35 22-10-2020
«Ես հայասեր եմ». Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ 2016-ի ապրիլին ցանկացել է Արցախում պատերազմ գնալ
Այս բաժնից
784 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
667 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
868 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am