211652_close_icon
views-count93070 դիտում article-date 23:56 31-10-2020

Արման Դավթյան. Պատերազմի առաջին իսկ օրվանից Արթուր Վանեցյանը, ջոկատով գտնվել է Արցախում

Արման Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր գրառումներ տեսա որոշ կայքերում՝ <<Հայրենիք>> կուսակցության պատերազմական ժամանակահատվածի գործունեությանը վերաբերվող։ Քանի որ վաղվանից որոշ ժամանակով չեմ լինելու ՖԲ-ում, կարծիք հայտնեմ նշածս թեմայով։ <<Հայրենիք>> կուսակցությունն ու հիմնադրամը, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ աջակցել և աջակցում են հարյուրավոր արցախյան ընտանիքների, առանց ավելորդ գովազդի և PR-ի։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Արթուր Վանեցյանը, ջոկատով գտնվել է Արցախում։ Օրեր առաջ վերադառնալով Արցախից, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կրկին առանց անհարկի <<շուխուրի>> և գովազդի ձևավորել է <<Հայրենիք>> զորախումբը և կրկին մեկնում է առաջնագիծ։ Ու էդ որ գրում են, հլը տեղ չհասավ՞ Վանեցյանի ջոկատը, թող մի հատ ճշտեն էդ սելֆիներով <<առաջնագիծ>> մեկնած ջոկատներն ու անձինք որտեղ են՞ հիմա և որտեղ ա լինելու Վանեցյանի զորախումբը։ Լինելու ա առանց սելֆիների և գրառումների, կատարելու ա բարդագույն առաջադրանքներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր