211652_close_icon
views-count2143 դիտում article-date 12:10 31-10-2020

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 800-ից ավելի տուժած

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերհիսար քաղաքը:

Նմանատիպ նյութեր