4415 դիտում
10:09 30-10-2020
Նորատուս համայնքի բնակիչները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին նվիրաբերվել է 2 ՎԻԼԻՍ, և 1 ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա
Սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերվել է աջակցություն:
Նրանց կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ:
Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում և արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա:
Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաև սննդի տարբեր տեսակներ:
Ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին, մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
26752 դիտում
23:22 04-10-2020
Հայ բարերարը Արցախ է ուղարկել 16 հատ ՈւԱԶ մակնիշի բժշկական ավտոմեքենա
2257 դիտում
23:04 07-02-2016
Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել
Այս բաժնից
913 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
592 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով