211652_close_icon
views-count1957 դիտում article-date 10:53 29-10-2020

Մերօրյա հերոսները․ ՊԲ-ն ներկայացրել է մի շարք զինծառայողների, ովքեր պարգևատրվել են մեդալներով

Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների: Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար: Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ՝ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների: Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը: Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա հմուտ և համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար: Եվ՝ մարտական գործողությունների ընթացքում, հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը: Փառք մեր հերոսներին, ովքեր ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր