211652_close_icon
views-count2344 դիտում article-date 11:23 28-10-2020

Փաշինյանը Արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից. Նա կամավորագրվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Դանիելյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից: 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր