211652_close_icon
views-count12739 դիտում article-date 23:31 27-10-2020

«Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական, տեխնոլոգիական առավելությունը». ՊՆ ներկայացուցիչ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/27/1147113/?fbclid=IwAR3bV_xX2taQwzHivewDSwFh6WjLbNjviRFs9X1eeupd27tFlHn7oO9Song]Aravot.am-[/url]ը գրում է. Մեր զինված ուժերը նույն ուժգնությամբ, նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում: Պատասխանելով [url=https://www.aravot.am/2020/10/27/1147113/?fbclid=IwAR3bV_xX2taQwzHivewDSwFh6WjLbNjviRFs9X1eeupd27tFlHn7oO9Song]Aravot.am[/url]-ի հարցին եւ անդրադառնալով Ասկերանի ենթաշրջան ներթափանցած դիվերսիոն խմբերին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը հիմնականում Ավետարանոց գյուղի մասին է, որի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել. «Մեր ստորաբաժանումները պայքարում են դրա դեմ: Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է սաստկությամբ, խտությամբ: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ եւ սաստկությամբ չի կիրառվում»: Հաջորդ հարցը վերաբերվում էր WorGonzo-ի տելեգրամային ալիքի հայտնած այն տեղեկությանը, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները տեղակայվել են Հայաստանի հետ սահմանին: «Ես այս պահին չեմ կարող հաստատել, թե որ պետության հատուկ ջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի զինված ուժերում, եւ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի զինված ուժերի ամենատարբեր աջակցությունը՝ տեխնիկական, մասնագիտական եւ զորքի առումով»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/27/1147113/?fbclid=IwAR3bV_xX2taQwzHivewDSwFh6WjLbNjviRFs9X1eeupd27tFlHn7oO9Song]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր