211652_close_icon
views-count1989 դիտում article-date 19:26 27-10-2020

Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 1025 դոլարով, գումարը կուղղվի Համահայկական հիմնադրամ

7 օր առաջ «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել էր, որ թիմի ֆուտբոլիստների Artsakh Strong գրությամբ մարզաշապիկները հանվում են վաճառքի, իսկ ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին։ Արաս Օզբիլիսի մարզաշապիկը հանվել էր աճուրդի։ Ֆուտբոլիստն այսօր ինստագրամյան սթորի բաժնում տեղեկացրել է, որ մարզաշապիկը վաճառվել է 1025 դոլարով ու շնորհակալություն հայտնել բոլորին։ Օզբիլիսի մարզաշապիկից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/27/%d6%85%d5%a6%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%b7%d5%a1%d5%ba%d5%ab%d5%af%d5%a8-%d5%a1%d5%b3%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%a1%d5%b3%d5%a1/]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր