6876 դիտում
15:13 26-10-2020
Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը. Սենոր Հասրաթյան
Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան:
Այս մասին գրառում է կատարել ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Բաքվին ստիպել հաշտվել ստեղծված իրողության հետ: Իսկ դա կարող ենք անել բացառապես մենք՝ մեր ռազմական դիմացկունությամբ ու դիվանագիտական խոհեմությամբ աշխարհին համոզելով, որ այս երկիրն իրավամբ վաստակել է ազատ ու անկախ ապրելու իրավունք և արժանի է հարգանքի:
Որքան էլ դժվար, բայց, շնորհիվ մարտադաշտում ամեն օր հերոսացող մեր նվիրյալների, հաստատուն ընթացքով մենք հասնելու ենք այդ վեհ նպատակին, ՀԱՎԱՏԱՑԵՔ»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1015 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել