3404 դիտում
09:57 26-10-2020
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել. Արմենպրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: «[url=https://armenpress.am/arm/news/1032736.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից:
«Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 մետր հեռավորության վրա այն մեքենայից, որի մոտ ես հարցազրույց էի անցկացնում: Պայթյունի պահը երևում է տեսանյութում: Մենք մոտ 500 մետր դեպքի վայրից հեռանալուց հետո միայն հասկացանք, որ արկը վնասել է յուղի տարրան և պատուհանը»,- գրել է Ասլամովան:
Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Արցախում մի շարք հայ և օտարերկրացի լրագրողներ են տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել
427 դիտում
21:20 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը