211652_close_icon
views-count3633 դիտում article-date 21:14 24-10-2020

Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան անմիջապես արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որը Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի դիմել: Փարիզը Անկարայից հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին: Իսկ Ելիսեյան դղյակից Էրդողանի վիրավորանքին ի պատասխան պահանջել են, որ նա փոխի իր քաղաքականությունը, որովհետև այն «վտանգավոր է բոլոր տեսանկյուններից»: Անընդունելի անվանելով Էրդողանի ասածները, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը [url=https://www.bfmtv.com/politique/l-elysee-repond-a-erdogan-et-denonce-des-propos-inacceptables-contre-macron_AD-202010240158.html?fbclid=IwAR1GdvS4DQZUEYEjTBnt8tF_hhU4fgAsekrHPZURVJGwWwl-5kFVYWopBnY]հայտարարել է[/url], որ չի ընդունում վիրավորանքների ոճը և չի մտնի բանավեճի մեջ:

Նմանատիպ նյութեր