211652_close_icon
views-count29519 դիտում article-date 09:47 24-10-2020

Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի․ Զատուլին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցե­րով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Հիշեց­նենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ու­նի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առ­նելով այդ ամենը' խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբե- ջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քա­ղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», - ասված էր նամակում: Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետու­թյուն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստա­նի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պե­տության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճա­նաչված միավոր է: ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստա­նը, Հայաստանը և այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խն­դիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա: Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործո­ղության միջոցով: Անդրադառնալով այս արտահայտությանը՝ նա նկատեց. «Այն տա­րածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի Հա­յաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին և ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»: Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ են ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե միջնորդի տեսքով ներգրավ­ված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հե­տո առաջընթաց կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր