211652_close_icon
views-count399 դիտում article-date 17:44 23-10-2020

Գյումրի քաղաքում բացվել է Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում փոստային կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Հայփոստ» ընկերությունը տեսակավորման նոր տեղամաս բացեց մեծությամբ 2-րդ քաղաք Գյումրիում: Նորաբաց տեսակավորման տեղամասը կսպասարկի ամբողջ Շիրակի մարզը, ինչի արդյունքում առաքանին իր հասցեատիրոջը կհասնի 1 օր շուտ: Ամեն ամիս Հայփոստի միջոցով Շիրակի մարզում իրականացվում է շուրջ 70 000 առաքանու սպասարկում: Նախկինում Շիրակի և Լոռու մարզերը սպասարկվում էին Սպիտակ քաղաքում տեղակայված մեկ տեսակավորման տեղամասից, ինչը լոգիստիկ դժվարություններ էր առաջացնում և հավելյալ ժամանակի ծախս, քանի որ Շիրակի մարզի մի բաժանմունքից մյուսն առաքանի տեղափոխելու համար այն նախ ուղարկվում էր Լոռու մարզ՝ Սպիտակի տեսակավորման տեղամաս, որից հետո նորից առաքվում Շիրակի մարզի համապատասխան բաժանմունք: Այսուհետ Շիրակի մարզի փոստային առաքանիները կտեսակավորվեն հենց Գյումրիում, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ 1 օրով կրճատելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը: Իր խոսքում «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Որպես փոստային կապի ազգային օպերատոր՝ այս օրերին պարտավոր ենք ոչ միայն անխափան պահել լոգիստիկ ենթակառուցվածքների աշխատանքը, այլև շարունակել այդ ենթակառուցվածքների բարելավման գործընթացը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ թիկունքում լոգիստիկ ենթակառուցվածքների անխափան աշխատանքը առաջնագծի ամրության կարևոր գործոններից մեկն է»: Երկարացվել են նաև Գյումրի քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: Մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում Հայփոստը տեսակավորման տեղամասեր կբացի Հայաստանի բոլոր մարզերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր