211652_close_icon
views-count11341 դիտում article-date 03:21 23-10-2020

Կեսգիշերին ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Մարտունին, նյութական վնասները շատ են. Վահրամ Պողոսյան.tert.am

Կեսգիշերին ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Մարտունին, նյութական վնասները շատ են, հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր