211652_close_icon
views-count156258 դիտում article-date 11:26 22-10-2020

Ջրաշենցի փոքրամարմին ու ժպտերես 18-ամյա զինվորն առաջնագծում վիրավորվելուց հետո մինչև վերջ կռիվ է տվել թուրք-ադրբեջանական տականքի դեմ, ում հետ վիրավորվել է նաև հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ջրաշեն թաղամասում բնակվող 18-ամյա Մուշեղ Վարդանյանն առանց վարանելու որոշել էր, որ զորակոչվելուց պետք է իր ծառայությունն անցկացնի Արցախի Հանրապետությունում։ Այս տարվա հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության N զորամասում զինվորական երդմնակալություն տալուց կարճ ժամանակ անց զորամասի հրամանատարությունն ու զինակից ընկերները նկատել էին, որ ժպտադեմ զինվորն ունի բարձր կամք և իր հոգում ունի սերը դեպի հայրենիքն ու ընտանիքը։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Մուշեղն իր զինակից ընկերների հետ նույնպես կռվի ելավ ոսոխի դեմ։ Կռվի թեժ պահին նա վիրավորում է ստանում և ադ վիճակում անգամ չի լքում իրեն վստահված հատվածը և հրամանատարի հետ, ով նույնպես վիրավորվել է, հերոսաբար մարտնչում է թուրք-ազերի տականքի դեմ։ Վիրավոր հրամանատարը սպասում է այնքան, մինչև Մուշեղին տեղափոխում են անվտանգ վայր, որից հետո համաձայնվում է, որպեսզի իրեն տեղափոխեն հիվանդանոց։ Ցավոք. Մուշեղի վնասվածքը մահացու է լինում։ Նոյեմբերի 1-ին նա կդառնար 19 տարեկան։ Դասարանում 3 տղա էին և աղջիկները նրանց «եռյակ» էին ասում, երեքով միասին էին, երբեմն էլ նրանց անվանում էին «Երեք հրացանակիրներ», ու հիմա Մուշեղի մյուս երկու ընկերները նույնպես կռվում են առաջնագծում։ Ասում են՝ հրամանատարը չի կարողացել զսպել հուզմունքը, երբ Մուշեղի ընտանիքի անդամներին պատմել է նրա սխրագործությունների մասին, թե ինչպես է նաև կռվի դաշտում անգամ վիրավոր վիճակում մնացել ու պայքարել, մինչև ինքնազգացողությունը վատացել է։ Այսօր Ջրաշենում տեղի է ունենալու հերոսի հոգեհանգիստը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր