211652_close_icon
views-count26496 դիտում article-date 16:37 21-10-2020

Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախատեսված հարցազրույցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական հանրահայտ Bild պարբերականի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ Այդ մասին Twitter-ի իր [url=https://twitter.com/ronzheimer]միկրոբլոգում [/url]գրել է Bild-ի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։ «Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», - գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։

Նմանատիպ նյութեր