211652_close_icon
views-count590 դիտում article-date 13:02 21-10-2020

Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ սակագին

Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի, ինչպես նաև դեպի ՀՀ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։ Ընկերությունը նաև 0 դրամ/րոպե սակագին է սահմանվում Հայաստանի Հանրապետությունից, Beeline-ի բոլոր բջջային համարներից, դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Նմանատիպ նյութեր