211652_close_icon
views-count1638 դիտում article-date 11:56 22-08-2014

Ստեփանակերտ քաղաքի ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին է սահմանվել

ԼՂՀ մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների նոր սակագին է սահմանվել այսօր, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, հրավիրված էին նաև «Ստեփանակերտ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության և «Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարները: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո քարտուղարի տարածած տեղեկատվության համաձայն, քաղաքապետը խորհրդակցությանը իրազեկել է առ այն, որ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից ստացված հայտերի համաձայն` մեկ ուղևորի հաշվով` 70 դրամ փոխադրավարձը չի համապատասխանում կատարված ծախսերին: Ըստ փոխադրողների հաշվարկների, անհամեմատ աճել են վառելիքի և պահեստամասերի սակագները, ավելացել սպասարկման ծախսերը. մինչդեռ` փոխադրումների սակագինը մնացել է անփոփոխ արդեն 7 տարի: Երկարատև քննարկումների արդյունքում, քաղաքապետը որոշել է. Ստեփանակերտ քաղաքում` ներքաղաքային ավտոբուսների կանոնավոր փոխադրումների սակագինը սահմանել 100 դրամ: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, թե ուղևորների փոխադրման սակագնի բարձրացումը 30 դրամով, հիշյալ ընկերություններին պետք է սթափեցնի` առավելագույն բարեխղճություն դրսևորել և անթերի կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները` մայրաքաղաքում ապահովելով բնակչության լիարժեք սպասարկում: Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից` ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, թե փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից զգա, թե ինչով է պայմանավորված սակագնի փոփոխությունը: Աղբյուրը` [url=http://www.artsakhtv.am/am/news/show/6590]artsakhtv.am[/url]

Նմանատիպ նյութեր