211652_close_icon
views-count3565 դիտում article-date 10:31 21-10-2020

ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով, մի քանիսը՝ հետմահու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներով պարգեւատրելու մասին հրամանագիր է ստորագրել. Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգեւատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ [b]Վյաչեսլավ Վալերեւիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու) [b]Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ [b]Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ [b]Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու) [b]Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ[/b] թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):

Նմանատիպ նյութեր