211652_close_icon
views-count6824 դիտում article-date 19:50 20-10-2020

Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Գեղամ Էդիկի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Սերժիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր