211652_close_icon
views-count3336 դիտում article-date 13:30 20-10-2020

Երևանի կենտրոնում կկառուցվի բարձրահարկ շենքերով բազմաֆունկցիոնալ համալիր

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փ., 15 հասցեում գտնվող 11 հազար 149,14 քմ հողամասում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր: «[url=https://armenpress.am/arm/news/1032175.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանին նման որոշում ընդունեց 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է տվյալ հասցեում գտնվող հողամասի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի, հողերի կատեգորիա: «Սեփականատիրոջ կողմից նախատեսվում է գործող օրենսդրության շրջանակում համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Այս նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները ներառված են բնակավայրերի հողերի կազմում»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ կառուցվելու են բնակելի մինչև 15 հարկանի շենքեր: Հարակից զեկուցող, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը հայտնեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 30 «կողմ», 3 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ նյութեր