211652_close_icon
views-count3609 դիտում article-date 22:30 15-10-2020

Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն Արցախի անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/15/%d5%a4%d5%a5%d5%b6%d5%ab%d5%bd-%d5%bb%d5%b8%d6%80%d5%af%d5%a1%d5%a5%d6%86%d5%a8-%d5%af%d5%b8%d5%b9%d5%b8%d5%be-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a7%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a5%d5%ac/]Armsport.am[/url]-ը: «Պարո՛ն նախագահ, Էմանուել Մակրոն, ժամանակն է, որ Ֆրանսիան ձեր ձայնի ներքո ոտքի կանգնի և այլևս աչք չփակի նախագահներ Ալիևի և Էրդողանի՝ Արցախի տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող արյունահեղության վրա: Կիրառեք միայն հայերով բնակեցված Արցախի անկախությունը պահանջող բանաձևը: Ընդունեք այն սկզբունքը, որ գոյություն ունի միջազգային իրավունքում ու կոչվում է «սեցեսիա», ինչպես Կոսովոյի պարագայում 90-ականներին, երբ նրանք նույնպես էթնիկ ոչնչացման վտանգի տակ էին: Այսօր 64 երկիր Կոսովոյին ճանաչում է որպես անկախ պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Անգլիան ու ԱՄՆ-ն: Եթե Արցախը չստանա իր անկախությունը, կլինի հայերի նոր ցեղասպանություն, և սա պարոն Էրդողանը չի թաքցնում՝ ասելով, որ ավարտին կհասցնի 105 տարի առաջ սկսված գործը: Այլևս մի՛ փնտրեք, դադարեցրե՛ք անկողմնակալությունն ու գործե՛ք, պարո՛ն Նախագահ, քանի որ միայն Դուք կարող եք օգնել հայ ժողովրդին: Անպատժելիությունը թանկ է արժենում՝ լինի դա այսօր, թե վաղը»,- ասել է Ջորկաեֆը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր