211652_close_icon
views-count6873 դիտում article-date 21:26 15-10-2020

«Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

«Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևում, մասնավորապես, նշվում է՝ ▪️ Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ: ▪️ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը ▪️ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը; Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը. 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում; 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից; 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել; Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը։ [b]ԱՀ արտաքին գործերի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր