211652_close_icon
views-count672227 դիտում article-date 21:32 14-10-2020

Հայտարարվում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ: Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է՝ տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ. համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց. ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում. դաշտային պարապմունքներ։ Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով. https://forms.gle/zCtDujcEHWht6Srm8 Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:

Նմանատիպ նյութեր