211652_close_icon
views-count54473 դիտում article-date 19:38 14-10-2020

Երբ թշնամին աչքիդ առաջ ջախջախվում է, դա մի ուրիշ զգացողություն է. ինչպես է վիրավորվել Ապրիլյան պատերազմի հերոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armlur.am/1051570/?fbclid=IwAR1o0BZO4TGeODGdo-3SEfUvQFfPeHzAh7JkDcsTz-6VAuyRTz37czHdNDg]ArmLur.am[/url]-ը գրում է. Ապրիլյան պատերազմի հերոս, ապագա բժիշկ Արթուր Գինոսյանի սխրանքների մասին շատ է խոսվել: Ստացել է բազում մեդալներ, պարգեւատրումներ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչի մասին չի սիրում խոսել, համեստորեն նշում է, որ յուրաքանչյուր զինվորի պարտքն է: Արթուրը չգիտեր, որ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց պետք է կրկին վերադառնա այն նույն դիրքերը, որտեղից , որ վերադարձել էր հաղթանակած, քանի որ զոհասեղանին դրված էր հայրենիքի փրկության հարցը: Արթուրը մահապարտ ջոկատի իր ընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է առաջնագիծ, ապա վիրավորվել է թշնամու արձակած արկերից: Արթուրի հետ հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվել է նաեւ նրա հայրը, ով օր առաջ սպասում է, թե երբ է մեկնելու Արցախ որդու կիսատ թողածը շարունակելու: Ապրիլյան պատերազմի մասնակիցը մեծ հպարտությամբ եւ հուզմունքով է հիշում, թե ինչպես է խրամատում կանգնած 18 տարեկան զինվորը անկոտրում կռվում թշնամու վարձկանների դեմ. «Իրենք էին մեզ դուխ տալիս, ոչ թե մենք» ժպիտով հիշում է Արթուրը: Մանրամասները՝[url=https://armlur.am/1051570/?fbclid=IwAR1o0BZO4TGeODGdo-3SEfUvQFfPeHzAh7JkDcsTz-6VAuyRTz37czHdNDg] ArmLur.am[/url]-ի տեսանյութում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր