34866 դիտում
19:18 14-10-2020
«Մեր ժպիտը երեսին Գիշոն…». մայրը հարմար բառեր չի գտնում երեխաներին ասելու՝ ձեր հայրը՝ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի քաջ մայորը Ջաբրայիլում զոհվել է՝ հանուն երազած հաղթանակի. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/13/1143127/?fbclid=IwAR2ZV9uvfY2Em5kI2UZXM5qvhe528tT5zLUr29AkMF7jEf0KWixX6t3sSIs]Aravot.am[/url]-ը գրում է. «Իննա ջան, ցավդ տանեմ, սաղ լավ ա, ոչ մի բան չկա»,- սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում սկսեց պատերազմը, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի մայոր, Գրիշա Թումասյանն (Գրիգորի Թումասյանին Գրիշա են ասում մտերիմները) այսպես էր հանգստացնում Ռուսաստանում գտնվող քրոջը ու հարազատներին հորդորում պանիկա չտարածել:
Իսկ հարազատների համար «սաղ լավ էր», քանի դեռ Գրիշայի՝ Ջաբրայիլում զոհվելու լուրը չէին ստացել: Այս սարսափելի լուրն այնքան անակնկալ էր, այնքան անսպասելի, քանի որ Գրիշան, առաջնագիծ գնալուց առաջ տանը ոչ մեկին ոչինչ չի ասել, անգամ կնոջը տեղյակ չի պահել, թե ուր է գնում:
«Այնպես է գնացել առաջնագիծ, որ նույնիսկ իմ եղբայրը, որը շտաբում է աշխատում, անգամ ինքը չի իմացել, միայն մոտ ընկերոջն է ասել ու խնդրել գաղտնի պահել, որ Ջաբրայիլ է գնում: Մինչեւ հիմա չենք հավատում, որ ինքը չկա, մաման, եղբայրներս ասում են՝ չէ, Իննա, մեր Գիշոն ա, հավատս չի գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիշայի քույրը՝ Իննա Թովմասյանը, որը փոքրուց մոր պես հոգ է տարել Գրիշայի մասին, ծնողական գուրգուրանքով պահել, մեծացրել, դպրոց տարել, ուսմանը հետեւել:
Ասում է՝ «Գրիշաս ծիծաղերես, ժպիտը դեմքին տղա էր ու էդպես է իմ համար մնալու»: Վերջին անգամ, երբ կնոջ հետ խոսել է, կինը ասել է՝ էնքան անհանգիստ եմ, Գրիշան բարկացել է:
Նա անգամ չի թողել Ստեփանակերտի իրենց տնից իրերը վերցնել, կնոջն ասել է՝ ինչի՞ ես վախենում, ինչի՞ ես մտածում, մենք հաղթելու ենք ու շուտով հետ ենք գալու:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/13/1143127/?fbclid=IwAR2ZV9uvfY2Em5kI2UZXM5qvhe528tT5zLUr29AkMF7jEf0KWixX6t3sSIs]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7756 դիտում
13:07 19-10-2017
Սերխի Ռոբերտո. Բառեր չեմ գտնում՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին նկարագրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
844 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին