Դանիել Դեքերը Երևանում է
                        Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ժամանել է Երևան։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ժամանել եմ Երևան»,- գրել է երաժիշտը։ 
Դեքերը, ով բազմիցս է այցելել Հայաստան ու միշտ արտահայտել իր սերը հայերի ու Հայաստանի հանդեպ, օրեր առաջ հայտնել էր ՀՀ այցելելու իր մտադրության մասին։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


