211652_close_icon
views-count6578 դիտում article-date 17:46 13-10-2020

Զինվորներին զանգել կարելի է, սակայն չի կարելի մանրամասներ քննարկել. Սամվել Մարտիրոսյան

Զինվորների լուսանկարները տարածելը բարդ թեմա է, բայց պետք է ֆիքսենք, որ երբ անհայտ կորած զինվորի նկար են տարածում և հեռախոսահամար են տեղադրում, ադրբեջանական կողմը սկսում է օգտվել դրանից և այդ մարդիկ դառնում են թիրախ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/Samvel-martirosyan/3419909]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Ադրբեջանական կողմից հայկական համարներից զանգեր էին լինում, քանի որ ինչ-որ պահի օրինակ՝ տուրիստներից SIM քարտեր են գնել, գրանցել են WhatsApp կամ Viber, զանգահարում են ու հարց ու փորձ են անում Հայաստանի ներքին վիճակից»,- ասաց նա և նկատեց, որ նման դեպքեր Ոստիկանությունը բացահայտել է: Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ շատ կարևոր է, որ տեղեկությունները տարածվեն վստահելի աղբյուրներից միայն: Ինչ վերաբերում է զինվորներին զանգելու հարցին, նա պատասխանեց, որ զանգել կարելի է, բայց մանրամասները քննարկել՝ ոչ: «Մարդիկ անհանգիստ են, զանգում են, խնդիրն այն է, որ չխոսեն այն բաների մասին, որոնք հայտնի կդառնան թշնամուն, քանի որ հեռախոսազանգերը գաղտնալսման տակ են»,-ասաց նա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/Samvel-martirosyan/3419909]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր