6706 դիտում
17:17 13-05-2014
Դեկտեմբերից Սեպար գյուղից անհետացած 25-ամյա աղջիկը զանգել է տնեցիներին, սակայն գտնվելու վայրը չի հայտնել
Փոքր Սեպասար գյուղի բնակիչ, 25-ամյա Արմինե Մինասյանը, ով 5 ամսից ավելի է, ինչ տանից դուրս է եկել և չի վերադարձել, զանգել է տնեցիներին, սակայն գտնվելու վայրը չի հայտնել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փոքր Սեպասար գյուղի գյուղապետ Ջիվան Բդոյանը:
Նա պատմեց, որ աղջիկը փակ համարից է զանգել: Միայն ասել է, որ ապահով վայրում է, բայց գտնվելու վայրի մասին ոչինչ չի ասել: «Ի ծնե ոտքից կաղ էր: Սովորական գյուղի աղջիկ էր, իրա համար գնում էր դասի, գալիս: Գյումրիում դիզայներություն էր սովորում: 3 հատ էլ եղբայր ունի, ովքեր ամուսնացել ու հայրական տնից առանձնացել են: Ինքն էր ծնողների հետ ապրում: Մինչև անհետանալը ոչ սիրած տղա է եղել, ոչ էլ տանը կռիվ-դավա է եղել»,-ավելացրեց գյուղապետը՝ նշելով, որ ծնողները ստիպված դիմել են ոստիկանություն, որ աղջկան գտնեն:
Նմանատիպ նյութեր
8588 դիտում
10:11 17-10-2018
ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին․ «Իրավունք»
Այս բաժնից
520 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
646 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր