211652_close_icon

Ինչպե՞ս կարելի է վերականգնել Whatsapp-ի գողացած հաշիվները. Սամվել Մարտիրոսյան

views-count1420 դիտում article-date 23:43 09-03-2023
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը յութուբյան իր ալիքում բացատրել է, թե ինչպես կարելի է վերականգնել Whatsapp գողացված հաշիվները։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով ու կից գրել, որ անհայտ հաքերները, որոնք գողանում էին Whatsapp հաշիվները, կարող են Ադրբեջանից լինել, բայց դեռ դա հաստատող ապացույցներ չկան։

«Հիշու՞մ եք, գրել էի, որ անհայտ հաքերները գողանում են մարդկանց Whatsapp հաշիվները։ Ընդ որում, հայտնի չէ, թե ոնց։ Ասեմ, որ հետաքննությունը դեռ գնում է, եւ կարելի է ասել, միջազգային մակարդակով։ Պարզ է, որ ամենաառաջին կասկածյալը մեր հարեւաններն են, բայց դեռ ապացույցներ չունենք։

Քանի որ շատ մտահոգիչ է այս ամենը։ Բայց, կարեւորը, փորձարկեցինք վերականգնումը, ու ահա, թե ինչպես պետք է վերականգնել փախցրած հաշիվը։ Ու մերսի Vardges Barbaryan, որ օգնեց քայլերը հերթով ստուգել, համոզվել, որ վերականգնումը աշխատում է այս դեպքում։ Դե նայեք, ոնց ու ինչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանը։

Նմանատիպ նյութեր