211652_close_icon
views-count2215 դիտում article-date 16:34 13-10-2020

Պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, պատրիարք Կիրիլի կարծիքով, հրադարդարը պետք է օգտագործել այն հակամարտության հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: «Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Երկու հարևան ժողովուրդների ապագայի համար կոչ եմ անում հրադադարի ռեժիմն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-Զադեին՝ շարունակել աշխատել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի դիմակայությունը չդառնա միջկրոնական: «Այսօր յուրաքանչյուրս առանձին-առանձին և բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունն ավարտվի: Կոչով դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ խնայեք միմյանց կյանքերը, թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի: Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել են և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներն ու հայերն ամեն պարագայում պետք է միմյանց հետ ապրեն կողք կողքի»,- նշել է պատրիարք Կիրիլը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր