211652_close_icon
views-count6751 դիտում article-date 20:42 12-10-2020

«Նման դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել». Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրողը պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել

[url=https://www.tert.am/am/news/2020/10/12/kotenok/3419408?fbclid=IwAR2B39JwMD7dZBaErMMeLwiUervOKXX5maveyr-KsCXg9XcDfZW1UT33sMk]Tert.am[/url]-ը գրում է. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը զրուցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի հետ, որը ներկա պահին գտնվում է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում: Լրագրողը հայրենակցի հետ զրույցում նշել է, որ հիշողությունն ամբողջովին չի վերականգնվել ստացած վնասվածքից հետո: «Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- վերհիշում է Կոտենոկը: Պատմելով երկրորդ հարվածի մասին, երբ իրենք եկեղեցում են եղել, լրագրողը նշել է, որ այն սարսափելի էր: «Արդեն մտածում էի, որ մահացել եմ: Խելքի եկա, փորձում էի կանգնել: Ձայն էի տալիս մյուս թղթակցին՝ Լևոն Արզանովին»,- հավելել է լրագրողը՝ նշելով, որ իրեն դուրս են բերել եկեղեցուց, որից հետո ոչինչ չի հիշում: Հիվանդանոցում արթնանալով՝ իմացել է, որ սրտում փոքր բեկոր է մնացել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/kotenok/3419408?fbclid=IwAR2B39JwMD7dZBaErMMeLwiUervOKXX5maveyr-KsCXg9XcDfZW1UT33sMk]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր