211652_close_icon
views-count17039 դիտում article-date 14:41 12-10-2020

Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ համարեց կրակի դադարեցումն ու խիստ կարևորեց ՌԴ-ի դերը այս հարցում

Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1031332.html]Արմենպրես[/url]»-ը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ այն, ինչին բախվել են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, էքզիստեցիալ վտանգի մարմնավորում է համարվում, որը հասունանում էր տասնյակ տարիների ընթացքում, որի մասին խոսել են անընդհատ: «Մենք կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների՝ շնորհիվ ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածության: Մեզ հաջողվեց նախարարների մակարդակով համաձայնեցնել կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության նախագահի ներդրումը, որ կարողացանք հասնել այսպիսի արդյունքի»,- ասաց Մնացականյանը: Նախարարն անհրաժեշտ համարեց դադարեցնել մարտական գործողությունները և խիստ կարևորեց Ռուսաստանի դերը այս հարցում: «Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը, շարունակում էր տեղեկություններ ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այդ առումով ես ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում է Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ագրեսիան Ադրբեջանի կողմից: «Ընդ որում, բաց ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային ճանապարհով լուծման իրական նպատակները»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ այլևս գաղտնիք չեն Արցախի ֆիզիկական բնաջնջման նկրտումները: ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովին ներկայացրեց քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև շենք-շինությունների և ենթակառուցվածքների վնասի չափերը: Մնացականյանը հայտնեց, որ հակառակորդը խաղաղ բնակչության դեմ օգտագործել է հրետանի, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա: «Կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով»,- հավելեց Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր