211652_close_icon
views-count6913 դիտում article-date 23:37 11-10-2020

Արծրուն Հովհաննիսյան. Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը

Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ»,- հայտնում է նա: Արծրուն Հովհաննիսյանը նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պատերազմին ես էլ իմ բաժինն եմ դնում, խոսքը անձամբ իմ ծառայության մասին չէ, որը շատ փոքր է։ Խոսքը գնում է իմ ընտանիքի անդամների, իմ համակուրսեցիների ու աշակերտների մասին, ովքեր պատերազմի թեժ կետերով են անցնում։ Նրանցից ոմանք հերոսացել են արդեն կենդանի թէ հավերժացած, բայց հերոս են։ Ես ձեզանով եմ ապրում եղբայրներ ու քույրեր։ Այսօր էլ ճանապարհեցի նրանցից մեկին, ով չափազանց թանկ է իմ համար, ով մեծ նվիրումի և հմտության կրող է, ով զինվորականի ճանապարհը իմ օրինակով է ընտրել։ Հպարտ եմ քեզանով իմ կրտսեր եղբայր, հաղթանակած դառնաս տուն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր