211652_close_icon
views-count18796 դիտում article-date 17:51 11-10-2020

Լևոն Տեր-Պետրոսյան. Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը [url=http://www.ilur.am/news/view/85066.html]ilur.am[/url] կայքում հրապարակված գրառմամբ անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը: «Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից: Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջյուններս»,- ասվում է աղբյուրում հրապարակված գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր