211652_close_icon
views-count22162 դիտում article-date 19:57 10-10-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai-ն և ոստիկանության Samand-ը. ժամանել են ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում, Արցախի պողոտա և Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հ.-ի վարած Samand և Երևանի բնակիչ, 27-ամյա Անի Հ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անի Հ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների անձնակազմի կողմից: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Նարեկ Հ.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր