211652_close_icon
views-count3470 դիտում article-date 18:10 07-10-2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ: Հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, կլինեն հանդիպումներ նաև ՀՀ ղեկավարության հետ: Նշենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Հանդիպումը համարվում է միջկառավարական խորհրդի նիստ, եթե մասնակցում են բոլոր կողմերը, սակայն ղրղզական կողմի չմասնակցելու պարագայում մյուս երկրների վարչապետների մասնակցությամբ կանցկացվի աշխատանքային հանդիպում:

Նմանատիպ նյութեր