211652_close_icon
views-count32556 դիտում article-date 20:45 06-10-2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ռուբեն Վարդանյանի կոչի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի կոչի մասին, որով վերջինս հորդորում էր ՌԴ-ին միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Պեսկովը նորմալ է համարել նման կոչերի զգացմունքային լինելը, միևնույն ժամանակ ընդգծել, որ Մոսկվան ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և կողմերի միջև բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ։ «Ավելի ակտիվ քայլեր, քան այժմ կան, դժվար է պատկերացնել»,- ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր