629 դիտում
18:20 06-10-2020
Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին:
Ռազմական դրության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը գործում են շուրջօրյա՝ 117:
Կամավորական խմբերն աշխատում են տարբեր քաղաքաներում՝ համագործակցելով նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Գրեթե ամբողջ ծավալով ներգրավված է մասնավոր սեկտորը՝ տրանսպորտից, մինչև կապի միջոցներ և այլ ոլորտներ:
Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում»:
Նմանատիպ նյութեր
981 դիտում
19:52 08-11-2020
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները դրամական օժանդակություն կստանան
Այս բաժնից
727 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը