Վստահ եմ` Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Վերադառնում եմ Ստեփանակերտից։ Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- գրել է Միրզոյանը: